Ռոման շուտով կհայտարարի Պորտուգալիայի հավաքականի դարպասապահի տրանսֆերի մասին
Պորտուգալիայի հավաքականի և «Վուլվերհեմպտոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիուն կարիերան շարունակելու է «Ռոմայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, «գայլերը» 33-ամյա դարպասապահի հետ 3 տարվա պայմանագիր են համաձայնեցրել` տարեկան 2.7 մլն եվրո աշխատավարձով։
Աղբյուրի փոխանցմամբ` հռոմեական ակումբը Պատրիսիուի տրանսֆերի դիմաց «Վուլվզին» վճարելու է 7 մլն եվրո, որի հետագայում ավելանալու են տարբեր հավելավճարներ։
Նշվում է, որ «գայլերը» գործարքի մասին կհայտարարեն մոտ օրերս։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վուլվերհեմպտոնի» կազմում Ռուի Պատրիսիուին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի հունական «Օլիմպիակոսի» դարպասապահ Ժոզե Սան։
Հավելենք, որ Ռուի Պատրիսիուն 2018 թ. հանդես է գալիս «Վուլվերհեմպտոնի» կազմում, որի մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 127 հանդիպման` անցկացնելով 37 «չոր» խաղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռոմա, Ռուի Պատրիսիու, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ