Ռոման հայտարարել է, որ Ձապակոստան ժամանել է Հռոմ
«Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան վերադառնում է Ա սերիա:
27-ամյա ֆուտբոլիստին վարձակալում է «Ռոման»:
Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, Ձապակոստան արդեն ժամանել է Հռոմ, որպեսզի բուժզննություն անցնի և պայմանագիր ստորագրի ակումբի հետ:
Իտալիայի հավաքականի պաշտպանը 2017 թվականին «Տորինոյից» տեղափոխվել էր «Չելսի»: Անցած մրցաշրջանում նա մասնակցել է ԱՊԼ-ի ընդամենը 4 հանդիպման: