Ռոման համառ պայքարում հաղթեց Ֆիորենտինային. Մխիթարյանը` գոլի հեղինակ🎥

Ռոման համառ պայքարում հաղթեց Ֆիորենտինային. Մխիթարյանը` գոլի հեղինակ🎥

23/08/2021 - 00:42

Իտալական Ա սերիայի 1-ին տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկել էր հանգիստ պայքարում, սակայն 17-րդ րոպեին «Ֆորենտինան» մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ, վերջին հույսի խախտման պատճառով, հեռացվեց դարպասպահ Բարթոլոմեյ Դրագովսկին։

Ստանալով քանակական առավելություն` «գայլերը» արդեն 26-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Թեմի Աբրահամի փոխանցումից հետո աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը։

Սկզբում հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Պայրետոն չհաշվեց գոլը` արձանագրելով խաղից դուրս վիճակ, սակայն մոտ 2-3 րոպե դիտեց դրվագի կրկնապատկերը և, ի վերջո, գրանցեց դարպասի գրավումը։

«Մանուշակները» նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց Ջակոմո Բոնավենտուրան, ում հարվածից հետո «Ռոմային» փրկեց դարպասապահ Ռուի Պատրիսիուն։

Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։

Երկրորդ կեսի մեկնարկը նման էր առաջինին. հանդիպումը հանգիստ պայքարում էր ընթանում, սակայն, ինչպես ամրոպ անամպ երկնքում, 52-րդ րոպեին կողմերի կազմերը հավասարվեցին. երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն։

Այդ դրվագից հետո Վինչենցո Իտալիանոյի թիմը միանգամից ակտիվացավ և 60-րդ րոպեին հավսարեցրեց հաշիցը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Նիկոլա Միլենկովիչը։

Բաց թողած գոլը կարծես զայրացրեց Ժոզե Մոուրինիոյի սաներին, ովքեր ոչ միայն շատ արագ կրկին առաջ անցան հաշվի մեջ, այլև այն դարձրին 3:1։

64-րդ ու 79-րդ րոպեներին աչքի ընկավ Ժորդան Վերետուն` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։

Խաղավարտն անցավ հանգիստ պայքարում, իսկ հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով։

Այսպիսով, «Ռոման» նոր մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում տոնեց առաջին հաղթանակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor