Ռոման հաղթեց Լեչեին. Մխիթարյանը` երկու գոլային փոխանցման հեղինակ🎥
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Բ Սերիան ներկայացնող «Լեչեի» դեմ։
Չնայած հռոմեական ակումբն առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը, սակայն «գայլերը» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու հաղթել 3:1 հաշվով։
Հյուրերի կազմից հանդիպման հաշիվը բացեց Արթուրո Կալաբրեզին, իսկ հետագայում 40-րդ, 54-րդ ու 81-րդ րոպեներին «Ռոմայի» գոլերը խփեցին համապատասխանաբար Մարաշ Կումբուլան, Թեմի Աբրահամն ու Էլդոր Շոմուրոդովը։
Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը մնացել էր «Ռոմայի» պահեստայինների նստարանին, սակայն հանդիպման ընդմիջմանը դուրս եկավ փոխարինման ու փայլեց` դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, Ժոզե Մոուրինիոյի թիմը հաղթեց 3:1 հաշվով ու նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Ինտերի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թեմի-Աբրահամ, Ժոզե Մոուրինիո, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Լեչչե, Հենրիխ-Մխիթարյան, Մարաշ Կումբուլա, Ռոմա