«Ռոման» կրկին հաղթել է «չոր» հաշվով 🎥
Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Վերոնային»։
«Ջալոռոսիից» մեկական գոլ խփել են Արտյոմ Դովբիկն ու Մաթիաս Սուլեն։
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը ներքին առաջնությունում չորրորդ հաղթանակը տարավ` բոլոր դեպքերում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելով «չոր» հաշվով։
Բացի «Վերոնայից», «Ռոման» հաղթել է նաև «Բոլոնիային», «Պիզային» ու «Լացիոյին»։ Երեք խաղում էլ 1:0 հաշիվն է գրանցվել։
Հռոմեական ակումբը 12 միավորով երկրորդ տեղում է, «Վերոնան»` 3 միավորով 17-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am