«Ռոման» խոշոր հաշվով հաղթել է` ամրապնվելով չորրորդ տեղում 🎥
Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։
Դարպասի բոլոր գրավումներն արձանագրվեցին երկրորդ խաղակեսում. «ջալոռոսիից» աչքի ընկան Բրայան Քրիստանտեն, Էվան Ն’Դիկան ու Նիկոլո Պիսիլին։
Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը 50 միավորով ամրապնդվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ տեղում։ Մոտակա հետապնդոնղներ «Յուվենտուսն» ունի 46, «Կոմոն» ու «Ատալանտան»` 45-ական միավոր։
«Կրեմոնզենեն», որն Ա սերիայի նախորդ 12 խաղում 8 պարտություն է կրել, գրանցել 4 ոչ-ոքի, 24 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml