Ռոմանո. «Մբապեն մնում է ՊՍԺ-ում»

Ռոմանո. «Մբապեն մնում է ՊՍԺ-ում»

21/05/2022 - 17:53

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մրցելույթները կշարունակի փարիզյան ակումբի կազմում։

«Կիլիան Մբապեն կշարունակի հանդես գալ ՊՍԺ-ի կազմում։ Նա այս ամռանը, միանշանակ, չի համալրելու «Ռեալ Մադրիդի» շարքերը։

Ֆուտբոլիստի որոշումը վերջնական է և այդ մասին արդեն հայտնել է Ֆլորենտինո Պերեսին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստի ու «Փարիզի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին և մեծ էր հավանականությունը, որ նա ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։

Ավելի վաղ հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ «արքայական» ակումբը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Մբապեի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022