Ռոման լուրջ խնդիրներ ունի կենտրոնական պաշտպանի գոտում
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Բրագայի» դեմ առաջին խաղի ժամանակ (0:2) «Ռոմայի» միանգամից երկու ֆուտբոլիստներ վնասվածք ստացան և ստիպված էին փոխարինվել։
Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց կիսապաշտպան Բրայան Քրիստանտեն փոխարինվեց, իսկ 53-րդ րոպեին արդեն՝ պաշտպան Ռոջեր Իբանյեսը, որոնց մասնակցությունը կասկածի տակ է իտալական Ա սերիայի 23-րդ տուրի՝ «Բենևենտոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «գայլերը» մնացել են միայն երկու կենտրոնական պաշտպաններով։ Խոսքը Ջանլուկա Մանչինիի և Ֆեդերիկո Ֆասիոյի մասին է։
Ավելի վաղ վնասվածքների պատճառով «Ռոմայի» շարքերից դուրս էին մնացել Քրիս Սմոլինգը, Մարաշ Կումբուլան և Դավիդե Սանտոնը։
Աղբյուրը ենթադրում է, որ կենտրոնական պաշտպանի դիրքում հանդես կգան Լեոնարդո Սպինացոլան և Ժորդան Վերետուն։
Ներկա պահին Պաուլու Ֆոնսեկայի թիմը, Ա սերիայում անցկացրեծ 22 հանդիպումներից հետո, վաստակել է 43 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։
«Բենևենտո» – «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի փետրվարի 21-ին՝ Երևանի ժամանակով 23։45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Բենևենտո, Բրայան Քրիստանտե, Դավիդե Սանտոն, Եվրոպա-լիգա, Ժորդա Վերետու, Լեոնարդո Սպինացոլա, Մարաշ Կումբուլա, Պաուլու Ֆոնսեկա, Ջանլուկա Մանչինի, Ռոմա, Ռոջեր Իբանյես, Քրիս-Սմոլինգ, Ֆեդերիկո Ֆասիո