Ռոմայի մարզաբազայում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած արկեր են հայտնաբերվել📸
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբի մարզաբազայում ավելի 20 արկ է հայտնաբերվել, որոնք մնացել են դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։
«Նման բան ամեն օր չէ, որ կտեսնենք։
Շնորհակալություն ենք հայտնում Իտալիայի բանակին և ականազերծող խմբին, ովքեր անցնող շաբաթվա ընթացքում հաջողությամբ չեզոքացրին Տրիգորիա մարզաբազայի մոտակայքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած մի շարք արկեր»,- գրել է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ արկերը հայտնաբերվել են այն ժամանակ, երբ մարզաբազայում պատրաստվում էին շինարարական աշխատանքներ տարվեին նոր մարզադաշտեր կառուցելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել 1939-1945 թվականներին, որն ավարտվել է Առանցքի երկրների (Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա և այլ երկրներ) պարտությամբ, իսկ հաղթող կողմ եղան Դաշնակիցները (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան և այլ երկրներ)։
# Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ռոմա