Ռոլան Գարոս. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Փարիզում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունը` Ռոլան Գարոսը։
Մրցաշարի երրորդ շրջանում աշխարհի 134-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը համառ պայքարում 3 սեթում հաղթեց Կլարա Թաուսոնին (Դանիա, 127-րդ ռակետ)` դուրս գալով 1/8 եզրափակիչ. գրանցվեց 3:6, 6:1, 7:5 հաշիվը։
Մրցախաղը տևեց 2 ժամ 22 րոպե։
Հավելենք, որ Ավանեսյանը 1/8 եզրափակիչում կմրցի Իրինիա-Կամելիա Բեգու (Ռումինիա, 27-րդ ռակետ) – Կարոլինա Մուխովա (Չեխիա, 43-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էլինա Ավանեսյան, Թենիս, Մեծ սաղավարտ, Ռոլան Գարոս, Ֆրանսիայի բաց առաջնություն