Ռոդրին` Ռեալ հավանական տեղափոխության մասին

Ռոդրին` Ռեալ հավանական տեղափոխության մասին

17/09/2024 - 16:57

«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին չի բացառել, որ մոտ ապագայում կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալի» կազմում.

«Այժմ Անգլիայում գոհ եմ ամեն ինչից։ Խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում։ Դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ, և երբ գա ժամանակը կմտածեմ ապագայի մասին։ Իսպանիան իմ հայրենիքն է, իսկ Մադրիդը` հարազատ քաղաքը»,- մեջբերում է Todofichajes-ը։

28-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Մադրիդում։ Նա «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2019 թ. ամռանը, 258 խաղում խփել 26 գոլ, կատարել 30 արդյունավետ փոխանցում։ Իսպանական ակոմբներից Ռոդրին հանդես է եկել «Վիլյառեալում» և Մադրիդի «Ատլետիկոյում»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023