Ռոդրին չի հերքել, որ ուզում է տեղափոխվել «Ռեալ» 📸
Ռոդրին չի հերքել, որ ուզում է տեղափոխվել «Ռեալ» 📸
26/03/2026 - 12:48

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտնել է, որ կուզեր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Այն փաստը, որ ես խաղացել եմ Մադրիդի «Ատլետիկոյում», չի խանգարի տեղափոխվել «Ռեալ»։ Դուք չեք կարող մերժել աշխարհի լավագույն ակումբների առաջարկները։

Ես մեկ տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինչ-որ պահ մենք պետք է նստենք ու բանակցենք, բայց «Ռեալն» ինձ համար փակ դուռ չէ։

Ես ուզում եմ վերադառնալ Լա լիգա։ Մինչ օրս էլ հետևում եմ Իսպանիայի առաջնության խաղերին։

Պրեմիեր լիգան իմ թուլությունն է, բայց սա շատ պահանջկոտ առաջնություն է։ Այս պահին շատ երջանիկ եմ այստեղ։

Անկասկած, ուզում եմ վերադառնալ։ Չգիտեմ` ինչ կլինի, եթե «Ռեալից» կապվեն ինձ հետ։ Նրանցից զանգ չեմ ստացել։ Ակումբը պետք է բանակցի իմ գործակալի հետ»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։

«Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկիրը Մադրիդի «Ատլետիկոյի» սան է, որի համակարգում եղել է 2007-2013 և 2018-19 թվականներին` ակումբի հիմնական թիմում 47 խաղում գրանցելով 3 գոլ ու 1 ասիստ։

29-ամյա կիսապաշտպանը «Սիթի» է տեղափոխվել 2019թ. ամռանը, 293 խաղում խփել է 28 գոլ, կատարել 32 արդյունավետ փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026