Ռոդրին կրկնեց Մեսիի, Զիդանի ու Ռոսիի պատմական ցուցանիշը
Ռոդրին կրկնեց Մեսիի, Զիդանի ու Ռոսիի պատմական ցուցանիշը
20/07/2026 - 10:41

Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Ռոդրին ճանաչվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ ու պատմական ցուցանիշ կրկնել։

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը պատմության մեջ միայն 11-րդ ֆուտբոլիստն է, որը դարձել է աշխարհի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգան և արժանացել «Ոսկե գնդակին»։

Նման հաջողության նախկինում հասել էին Ուսման Դեմբելեն, Զինեդին Զիդանը (երկուսն էլ` Ֆրանսիա), Լիոնել Մեսին (Արգենտինա), Բոբի Չարլթոնը (Անգլիա), Ռոնալդինիոն, Կական, Ռիվալդոն (բոլորը` Բրազիլիա), Պաոլո Ռոսին (Իտալիա), Գերդ Մյուլերը և Ֆրանց Բեկենբաուերը (երկուսն էլ`Գերմանիա)։

Ռոդրին Մեսիի, Ռոսիի ու Զիդանի հետ միայն չորրորդ ֆուտբոլիստն է, որը, բացի վերոնշյալ մրցանակներից, ճանաչվել է նաև աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ի եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել է Արգենտինային` դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026