Ռոդրիգոն կրկնել է Մարիանո Դիասի պատմական հակառեկորդը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում չի կարողացել գրավել «Ժիրոնայի» դարպասն ու ակումբային հակառեկորդ կրկնել, հայտնում է Mister Chip-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն 30 անընդմեջ խաղ (1339 րոպե) է գոլ չի խփել «արքայական ակումբում։ Նա պաշտոնական խաղում վերջին անգամ աչքի է ընկել մարտի 5-ին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում գրավելով Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը։
Լա լիգայում նրա վերջին գոլից անցել է գրեթե մեկ տարի։ Բրազիլացին հունվարի 19-ին գրավել է «Լաս Պալմասի» դարպասը (4-1)։
«Լոս բլանկոսի» նախկին հարձակվող Մարիանո Դիասը նույնպես ակումբում 30 անընդմեջ խաղում չի կարողացել գոլ խփել։ Նրա «չոր» ցուցանիշը եղել է 986 րոպե։
Ժամանակային առումով վատագույն ցուցանիշն ունի Ռաֆա Մարանյոնը` 1416 րոպե (29 խաղ)։
Ռորդիգոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 15 խաղում 2 ասիստ է կատարել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml