Ռոբինիոյի բանտարկության ժամկետը կրճատվել է 160 օրով
Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Միլանի» նախկին վինգեր Ռոբինիոյի բանտարկության ժամկետը կրճատվել է 160 օրով, գրում է UOL-ը։
Նախկին ֆուտբոլիստը 2025թ. նոյեմբերին բանտում կրթություն է ստացել։ Նա ավարտել է 11 կուրս, 464 ժամ մասնակցել դպրոցական ծրագրի ու կարդացել 5 գիրք։
Սան Պաուլոյի դատարանը բավարարել է Ռոբինիոյի փաստաբան Մարիո Վալեի` ֆուտբոլիստի պատիժի ժամկետը կրճատելու միջնորդությունը։
«Նա աշխատել է և կրթվել, այդ պատճառով պատժի ժամկետը կրճատվել է 160 օրով»,- հայտնել է Վալեն։
Հիշեցնենք, որ Ռոբինիոն 2024թ. խմբակային բռնաբարության մասնակցության մեղադրանքով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մանչեսթեր-Սիթի, Միլան, Ռեալ Մադրիդ, Ռոբինիո