Ռոբերտսոնի փառահեղ օրվա ծրագիրը
«Լիվերպուլի» եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը Twitter-ում կատարել է գրառում և կազմել է իր օրվա ծրագիրը՝ գրելով․
«Կարծում եմ՝ դուք կծանկանայիք իմանալ, թե ինչպես է անցնում Ռոբոյի օրը մեկուսացման պայմաններում»,- գրել է Ռոբերտսոնը։
Նրա օրվա ծրագիրն ունի հետևյալ տեսքը․
8։00 – կերակրել երեխաներին
8։25 – զանգել Տրենտին
8։30 – տղաների հետ զբաղվել յոգայով
9։00 – վերցնել Irn-Bru (ոչ ալկոհոլային զովացուցիչ խմիչք) և թարմանալ, քանի որ Ռոբոն վաստակել է դա
9։05 – զանգել Տրենտին, որպեսզի ստուգել և իմանալ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է
10։00 – բոլոր դեպքերում՝ վերցնել ևս մեկ Irn-Bru
10։05 – նայել Միլլիի Instagram-ը (խմբ․՝ խոսքը Ջեյմս Միլների մասին է)
11:05 – մարզասրահ
12։15 – ճաշ
13։15 – գրել Վան Դեյկին, որ կարոտել եմ նրան
15։00 – անկապ զանգել Տրենտին
15։15 – դիտել «Բարսելոնայի» դարպասը անյունայինի խաղարկումից հետո խփած գնդակը, քանի որ Տրենտը խնդրել էր անել դա
15։30 – գնալ այգի և փորձել կրկնել անկյունայինի այդ խաղարկումը
19։00 – երեխաներին պառկեցնել քնելու
22։00 – բարի գիշեր մաղթել Տրենտին
# Էնդրյու Ռոբերտսոն, Լիվերպուլ, Ջեյմս Միլներ, Վիրջիլ-վան-Դեյկ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ