Ռոբերտսոնը համաձայնության է հասել իր հաջորդ հավանական ակումբի հետ 📸
«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Շոտլանդացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ բանավոր համաձայնության է հասել։
Կողմերը դեռ պայմանագիր չեն ստորագրել։ Վճռորոշ կլինի «Տոտենհեմի»` տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում պահելը։
«Խթանները» 31 խաղում միայն 30 միավոր են վաստակել, զբաղեցնում են 18-րդ տեղը և պայքարում են տեղն ուժեղագույնների խմբում պահելու համար։
32-ամյա ֆուտբոլիստն անցնող օրերին բազմաթիվ առաջարկներ է ստացել, բայց ապագայի վերաբերյալ վերջնական որոշում չունի։
Հիշեցնենք, որ Ռոբերտսոնն ընթացիկ մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Լիվերպուլից», որի կազմում հանդես է գալիս 2017թ. հուլիսից, 373 խաղում խփել է 13 գոլ, կատարել 69 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Էնդրյու Ռոբերտսոն, Լիվերպուլ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո