Ռյուդիգերը փորձում է Հավերցին համոզել տեղափոխվել Չելսի
«Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցը մոտ է «Չելսի» տեղափոխությանը։
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, «Չելսիի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մշտապես կապի մեջ է Հավերցի հետ՝ փորձելով համոզել նրան տեղափոխվել «Չելսի»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին նույնպես Ռյուդիգերն է համոզել, որպեսզի համալրի լոնդոնյան ակումբի շարքերը, ոչ թե «Լիվերպուլի»։
Իսկ ահա ինչպես տեղեկացնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան, Հավերցը ցանկանում է հանդես գալ հենց «ազնվականների» կազմում։ Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը շուտով կհանդիպի «Բայերի» ղեկավարության հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի հրաժարագինը։
# Անտոնիո Ռյուդիգեր, Բայեր Լևերկուզեն, Կայ Հավերց, Չելսի, տրանսֆերներ