Ռիվալդո vs Սալգադո․ Ռիվալդոն ստիպել է Սալգադոյին հագնել Բարսելոնայի մարզաշապիկը?
Առաջիկա Էլ կլասիկոյին ընդառաջ երկու հանրահայտ խաղացողներ Ռիվալդոն և Միչել Սալգադոն յուրահատուկ պայմաններով challenge էին կազմակերպել։
Խաղացողները միաժամանակ 5 հարված են կատարել դարպասին, իսկ հաղթող պիտի ճանաչվեր նա, ով ավելի շատ գնդակը կհարվածեր հորիզանական դարպասաձողին։ Բրազիլացի խաղացողը հաղթել է 1։0 հաշվով։
Ըստ challenge-ի պայմանի՝ պարտվողը պետք է հագներ հավերժական մրցացկի մարզաշաիկը։ Արդյունքում, Միչել Սալգադոն «Նոու Կամ» մարզադաշտի մոտ Ռիվալդոյի օգնությամբ հագել է «Բարսելոնայի» մարզաշապիկը։
Հիշեցնենք, որ երկու խաղացողները իրենց կարիերայի լավագույն տարիները նվիրել են «Ռեալին» և «Բարսելոնային»։ Ռիվալդոն «Բարսելոնայում» հանդես է եկել 1997-2002 թթ․, իսկ Սալգադոն «Ռեալում»՝ 1999-2009 թթ․։
# Բարսելոնա, Լա-լիգա, Միչել Սալգադո, Ռեալ Մադրիդ, Ռիվալդո