Ռիշարլիսոն. «Այս մրցաշրջանը պարզապես խայտառակություն է»

Ռիշարլիսոն. «Այս մրցաշրջանը պարզապես խայտառակություն է»

09/03/2023 - 14:53

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Տոտենհեմն» ընդհանուր դիմակայությունում 0:1 հաշվով պարտվեց «Միլանին» լքելով հետագա պայքարը։

Հանդիպումից հետո «խցանների» հարձակվող հարձակվող Ռիշարլիսոնը խիստ քննադատության է ենթարկել լոնդոնյան ակումբի մարզչական շտաբին։

«Չեմ հասկանում` ինչու եմ մնում պահեստայինների նստարանին։ Մեզ մոտ մի պահ ամեն ինչ լավ էր. մենք հաղթեցինք «Չելսիին» և «Վեսթ Հեմին» (Խմբ.` այդ խաղերում բրազիլացի ֆուտբոլիստը եղել է «Տոտենհեմի» մեկնարկային կազմում

Եվ հանկարծ ինձ թողեցին պահեստայինների նստարանին ու «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում հնարավարություն տվեցին միայն 5 րոպե։ Ես մարզչին հարցրի` ինչո՞ւ այդպես վարվեց, սակայն պատասխան չստացա։

Խաղից մեկ օր առաջ մարզիչն ինձ խնդրեց թեստ հանձնել մարզադահլիճում, որպեսզի տեսնի՝ պատրա՞ստ եմ խաղալու, իսկ խաղից անմիջապես առաջ նա ինձ թողեց պահեստայինների նստարանին։ Նման բաները պարզապես անհնար է հասկանալը։

Ես պրոֆեսիոնալ եմ, մարզվում եմ ամեն օր և ցանկանում եմ հաճախ խաղալ։

Այս մրցաշրջանը, ներեցեք արտահայտությանս համար, պարզապես խայտառակություն է, քանի որ չեմ խաղում։

Ինձ խանգարում էին վնասվածքները, սակայն այժմ պատրաստ եմ դաշտում նույնիսկ կյանքս զոհել։

Ես երկու լավ հանդիպում էի անցկացրել և կարծում եմ, որ արժանի էի մեկնարկային կազմում հայտնվել»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայսդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023