Ռեյնջերսը Չեմպիոնների լիգայի պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Ռեյնջերսը» A խմբի շրջանակում սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեց «Այաքսին»։
Գլազգոն ներկայացնող ակումբը մրցաշարի շրջանակում խայտառակ մրցելույթներով աչքի ընկավ` պարտվելով խմբային փուլի բոլոր 6 խաղերում` գնդակների 2:22 հարաբերակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Ջովանի վան Բրոնխորսթի թիմը Չեմպիոնների լիգայի պատմության վատագույն ցուցանիշն է գրանցել. դեռևս որևէ ակումբ չէր պարտվել խմբային փուլի բոլոր խաղերում` խփած և բաց թողած գնդակների – 20 հարաբերակցությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Չեմպիոնների-լիգա, Ջովանի վան Բրոնխորստ, Ռեյնջերս