Ռեալ Սոսիեդադի աստղը ծանր վնասվածք է ստացել` շարքից դուրս մնալով 6-7 ամսով
«Ռեալ Սոսիեդադի» ավագ և առաջատար Միկել Օյարսաբալն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարողանա օգնել իր թիմին։ Այդ մասին տեղեկացնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ` մարտի 17-ին կայացած մարզման ժամանակ 24-ամյա կիսապաշտպանը վնասել է ձախ ծունկը։ Լրացուցիչ հետազոտությունները ցույց են տվել, որ Օյարսաբալը պատռել է ծնկի առաջևի կապանները։
Հաղորդվում է, որ հաջորդ շաբաթ Օյարսաբալը կենթարկվի վիրահատության։
AS-ի տեղեկություններով, բասկ ֆուտբոլիստը վնասվածքի հետևանքով բաց կթողնի 6-7 ամիս և միայն սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին կկարողանա վերադառնալ շարք։
«Եկավ այնպիսի պահ, որը չի ցանկանում որևէ ֆուտբոլիստ։ Այս ամենն ընդունելը շատ դժվար է, սակայն այժմ ես ունեմ միայն մեկ նպատակ. վերադառնալ ավելի ուժեղ»,- գրել է Միկել Օյարսաբալն Instagram-ի իր էջում։
Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Միկել Օյարսաբալ, Ռեալ-Սոսիեդադ