Հաստատվել են Ռեալ – Լիվերպուլ և Սիթի – Բորուսիա հանդիպումների մրցավարական բրիգադները
ՈՒԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ» և «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումների մրցավարական անձնակազմերը։
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Ռեալ» – «Լիվերպուլ» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել գերմանացի Ֆելիքս Բրիխը, ում եզրերում կօգնեն Մարկ Բորշը և Ստեֆան Լուպը, իսկ չորրորդ մրցավարը լիենլու է Թոբիաս Շթիլերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարները՝ Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ, ում կօգնեն Օկտավիան Շովրեն, Սեբաստիան Գեորգեն և Իշտվան Կովաչը։
Հիշեցնենք, որ երկու հանդիպումներն էլ կայանալու են ապրիլի 6-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Օվիդիու Հացեգան, Ֆելիքս Բրիխ