Ռեալ Մադրիդի հայտացուցակը Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման համար

Ռեալ Մադրիդի հայտացուցակը Մանչեսթեր Սիթիի դեմ հանդիպման համար

16/05/2023 - 13:15

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

«Արքայական» ակումբը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը.

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Լուիս Լոպես

Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Նաչո, Խեսուս Վալիեխո, Ալվարո Օդրիոսոլա, Լուկաս Վասկես, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի

Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդե Վալվերդե, Օրելյեն Չուամենի, Դանի Սեբալիոս

Հարձակվողներ – Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա, Մարկո Ասենսիո, Վինիսիուս, Ռոդրիգո, Մարիոանո Դիաս

Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ից սկսած:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023