Ռեալ Մադրիդի հայտացուցակը Լիվերպուլի դեմ հանդիպման համար

Ռեալ Մադրիդի հայտացուցակը Լիվերպուլի դեմ հանդիպման համար

20/02/2023 - 14:38

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Լիվերպուլի» դեմ։

«Արքայական» ակումի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը.

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Լուիս Լոպես

Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Խեսուս Վալիեխո, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա, Լուկաս Վասկես, Անտոնիո Ռյուդիգեր

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդե Վալվերդե, Դանի Սեբալիոս, Մարիո Մարտին, Սերխիո Արիբաս

Հարձակվողներ – Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա, Մարկո Ասենսիո, Վինիսիուս, Ռոդրիգո, Ալվարո Ռոդրիգես

Նշենք, որ «սերուցքայինների» կազմից տարբեր պատճառներով այդ հանդիպումը բաց են թողնելու Տոնի Կրոսը, Ֆերլան Մենդին, Օրելյեն Չուամենին և Մարիանո Դիասը։

Հավելենք, որ «Լիվերպուլ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023