«Ռեալն» ու Վինիսիուսը լուրջ անհամաձայնություն ունեն
Մադրիդի «Ռեալի» ու Վինիսիուսի պայմանագրի երկարաձգման բանակցությունները փակուղի են մտել, գրում է Cadena SER-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդից պահանջում է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մակարդակի աշխատավարձ։
«Լոս բլանկոսը» մտադիր չէ որևէ այլ ֆուտբոլիստի Մբապեի չափ աշխատավարձ վճարել։
«Արքայական» ակումբում հատկապես զարամցած են, որ Վինսիուսը նման պահանջ է ներկայացրել ոչ այնքան լավ մրցաշրջան անցկացնելուց հետո։
«Ռեալում», ամեն դեպքում, պահպանում են հանգստություն ու վստահ են, որ համաձայնության կհասնեն 25-ամյա վինգերի հետ։
Եթե մեկ տարվա ընթացքում կողմերը նոր պայմանագիր չստորագրեն, իսպանական ակումբը կդիտարկի Վինիսիուսի տրանսֆերը վաճառելու տարբերակը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են Սաոդյան Արաբիան ներկայացնող ակումբները։
Կողմերի գործող համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, տրանսֆերներ