Տուխելի թիմերը ՉԼ-ում դարձել են Ռեալի պատմության  ամենաանհամարմար մրցակիցները

Տուխելի թիմերը ՉԼ-ում դարձել են Ռեալի պատմության ամենաանհամարմար մրցակիցները

28/04/2021 - 11:17

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Ռեալն» ու «Չելսին» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։

Այս արդյունքի շնորհիվ Թոմաս Տուխելը յուրահատուկ նվաճման է հասել «Ռեալի» հանդիպումներում։

Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, գերմանացի մասնագետի գլխավորած թիմերն «Ռեալի» դեմ արդեն չեն պարտվում 5-րդ անգամ անընդմեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Տուխելը դարձել է մրցաշարի շրջանակում միակ մարզիչը, ով «արքայական» ակումբի դեմ անցկացրել է  5 հանդիպում՝ չկրելով որևէ պարտություն։ Այդ ընթացքում Տուխելը տարել է 1 հաղթանակ, 4 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

Տուխելի ու «Ռեալի» առաջին բախումը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկությունում, երբ դեռևս մարզում էր «Բորուսիա Դորտմունդը»։ Այդ ժամանակ երկու ակումբներն ընդգրկված էին միևնույն խմբում, իսկ ակումբների միջև կայացած երկու խաղերն ավարտվեցին 2։2 հաշվով։

Հաջորդ երկու դիմակայությունները կայացան արդեն 2019/20 մրցաշրջանում։ Այդ ժամանակ Տուխելն արդեն ՊՍԺ-ի ղեկին էր ու ՉԼ խմբային փուլում կրկին բախվեց «Ռեալին»։ Տնային խաղում ՊՍԺ-ն 3։0 հաշվով հաղթեց մրցակցին, իսկ արտագնա հանդիպումը կրկին ավարտվեց 2։2 հաշվով։

Ապրիլի 27-ին կայացած խաղն էլ 5-րդ անընդմեջ հանդիպումն էր, որի շրջանակում 47-ամյա մասնագետը չպատրվեց «արքայական» ակումբին։

Հավելենք, որ «Չելսի» – «Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին՝ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023