«Ռեալն» ընկերական հանդիպում կանցկացնի օգոստոսի 12-ին
Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին և կմրցի Ավստրիայի Բունդեսլիգան ներկայացնող «Տիրոլի» դեմ, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
«Տիրոլը» Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 9-րդ տեղը:
Մադրիդյան գրանդի՝ 2025/26 մրցաշրջանում առաջին հանդիպումը նախատեսված է օգոստոսի 19-ին՝ «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# 2025/26 մրցաշրջան, Ավստրիական Բունդեսլիգա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիրոլ