Ռեալն ապագայում կփորձի գնել Մբապեին, Նեյմարն այլևս պետք չէ ակումբին
«Ռեալն» այլևս չի հետաքրքրվում «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարով:
27-ամյա բրազիլացին երկար ժամանակ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի տրանսֆերային նպատակն էր:
«ՊՍԺ»-ն դիտարկում է ֆուտբոլիստին վաճառելու տարբերակը, սակայն չի ցանկանում նրան բաց թողնել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է As-ը, ֆրանսիական ակումբը չի առաջարկել «Ռեալին» գնել Նեյմարին, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել: Բրազիլացին այլևս չի հետաքրքրում մադրիդյան ակումբին:
«Ռեալը» ցանկանում է ապագայում իրականացնել «ՊՍԺ»-ի մյուս հարձակվողի՝ Կիլիան Մբապեի տրանսֆերը:
Շատ բան է կախված նրանից, թե կերկարացնի ֆրանսիացին արդյոք իր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը: