Ռեալն այսօր կհայտարարի նոր տրանսֆերի մասին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալը» այսօր կհայտարարի «Ֆլամենգոյի» 18-ամյա կիսապաշտպան Ռեյներին ձեռք բերելու մասին։
Երեկ լրացել է խաղացողի 18 ամյակը, ինչը թույլ է տալիս պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին։
Երիտասարդ խաղացողն այժմ գտնվում է Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում, և ամենայն հավանականությամբ, արքայական ակումբին կմիանա փետրվարի 9-ին, քանի որ հավաքականի հետ մասնակցում է օլիմպիական խաղերի որակավորման փուլին։
Ըստ աղբյուրի` «արքայական» ակումբը տրանսֆերի դիմաց կվճարի 30 մլն եվրո։
# Ռեալ Մադրիդ, Ռեյներ, տրանսֆերներ, Ֆլամենգո