«Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ չի մասնակցի «Սելտայի» դեմ հանդիպմանը 📸
«Ռեալի» ևս մեկ ֆուտբոլիստ չի մասնակցի «Սելտայի» դեմ հանդիպմանը 📸
06/03/2026 - 22:44

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան բաց կթողնի «Սելտայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆրանսիացի ֆուտբոլիստն ատամի բորբոքում ունի` դուրս մնալով «արքայական» ակումբի հայտացուցակից։

Սպասվում է, որ 23-ամյա կիսապաշտպանը կկարողանա իր թիմին օգնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Սելտայի» արտագնա հանդիպումը մադրիդյան գրանդից բաց կթողնեն նաև Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, Ջուդ Բելինգհեմը, Էդեր Միլիտաոն, Դավիդ Ալաբան, Դանի Սեբալյոսը, Ֆրանկո Մաստանտուոնոն, Ալվարո Կառերասը և Դին Հաուսենը։

«Սելտա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 6-ին, մեկնարկը` ժամը 23:55-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026