Ռեալի ֆուտբոլիստները կհրաժարվեն պարգևավճարներից, եթե հաղթեն Լա լիգան կամ ՉԼ-ն
«Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են աջակցություն ցույց տալ ակումբին, որը ֆինանսական խնդիրներ ունի՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։
Ինչպես տեղեկացնում է ABC-ն, եթե մադրիդցիները հաղթեն Լա լիգան կամ Չեմպիոնների լիգան, ապա կհրաժարվեն պարգևավճարներից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե երկու մրցաշարերն էլ հաղթի «Ռեալը», ապա ֆուտբոլիստները կհրաժարվեն դրանցից մեկի պարգևավճարներից, ինչը «արքայական» ակումբին թույլ կտա խնայել 30 մլն եվրո։
«Սերուցքայինների» ֆուտբոլիստներն արդեն նման քայլի գնացել են, երբ նախորդ մրցաշրջանում դարձան Լա լիգայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբն արդեն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Չելսիի» դեմ, իսկ Լա լիգայի շրջանակում, անցկացրած 30 խաղից հետո, վաստակել է 66 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 1 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, կորոնաճգնաժամ, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ