«Ռեալի» ֆուտբոլիստը երկու ամիս կբացակայի խաղադաշտից

«Ռեալի» ֆուտբոլիստը երկու ամիս կբացակայի խաղադաշտից

27/02/2025 - 15:59

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ձախ ոտքի մկանային վնասվածքի պատճառով կբացակայի մոտ երկու, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

28-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` «Ռեալ Սոսիեդադի» դեմ առաջին խաղում (1-0) «արքայական» ակումբի մեկնարկային կազմում էր և հանդիպման վերջնամասում ստիպված է եղել լքել խաղադաշտը։

Սեբալյոսը, միանշանակ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք երկու հանդիպումները։

Իսպանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 30 խաղում 2 ասիստ է կատարել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023