Ռեալի ու Ատլետիկոյի` Լա լիգայի առաջիկա հանդիպումները հետաձգվել են
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Իսպանիայի Սպորտի բարձրագույն խորհուրդը հայտնել է, որ հետաձգել է Լա լիգայի երկու հանդիպում, որոնք պետք է կայանային առաջիկա հանգստյան օրերին։
Այսպիսով, Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգվել են «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո» և «Գրանադա» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումները։
Այդ ամենը պայմանավորված է, որ եվրոպական ժամով հոկտեմբերի 15-ի գիշերը` ուրբաթ օրը, աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու շրջանակում տեղի են ունենալու հանդիպումներ։
Հավելենք, որ վերոնշյալ հանդիպումների անցկացման նոր ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ատլետիկ Բիլբաո, Ատլետիկո Մադրիդ, Գրանադա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ