«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը գլխուղեղի կաթված է ստացել 📸
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռոյսթոն Դրենտեն հոկտեմբերի 17-ին ինսուլտ է ստացել` գլխուղեղի կաթված, հայտնում է «Ռեբելեն» սիրողական ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա ֆուտբոլիստը հոսպիտալացված է և բժշկիների վերահսկողության տակ։ Ակումբը խնդրել է պահպանել գաղտնիություն, որպեսզի Դրենտեի ընտանիքը կարողանա կարգավորել նրա առողջական վիճակը։
Նիդերլանդցի ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է եկել 2007-2012թթ., 65 խաղում խփել է 4 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2023թ. նոյեմբերին։
Դրենտիեի վերջին ակումբը եղել է Նիդերլանդների երրորդ լիգան ներկայացնող «Կոզակեն Բոյսը», խաղացել է նաև «Ֆեյենորդում», Ռոտերդամի «Սպարտայում», «Էվերթոնում», «Ռեդինգում», «Էրկուլեսում», ռուսական «Ալանիայում» և բազմաթիվ այլ ակումբներում։
Անցնող ժամանակահատվածում եզրային կիսապաշտպանը խաղում էր սիրողական «Ռեբելենում»։
Դրենտեն նաև 1 հանդիպման է մասնակցել Նիդերլանդների ազգային հավաքականում, իսկ օլիմպիական թիմի կազմում մասնակցել է Պեկին-2008-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հոլանդիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Ռեբելեն, Ռոյսթոն Դրենտե