Ռեալի մի շարք ֆուտբոլիստներ ապաքինվել են կորոնավիրուսից
«Ռեալ Մադրիդը» քիչ-քիչ հաղթահարում է կադրային ճգնաժամը, որն առաջացել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, դեկտեմբերի 23-ին Covid-19-ի բացասական թեստ են հանձնել Գարեթ Բեյլը, Ռոդրիգո Գոյեսը, Դավիդ Ալաբան, Մարսելոն և Լուկա Մոդրիչը։
Հատկանշական է, որ Մադրիչն անցնող օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է կորոնավիրուսի բացասական թեստ հանձնում։
Դրան զուգահեռ, Անդրեյ Լունինի, Իսկոյի և Մարկո Ասենսիոյի թեստերը դեռևս դրական են ու պետք է մնան ինքնամեկուսացման մեջ։
Հավելենք, որ «արքայական» ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 2-ին։ Այդ օրը «Ռեալը» Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում հյուընկալվելիս կմրցի «Խետաֆեի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ-Լունին, Գարեթ-Բեյլ, Դավիդ Ալաբա, Իսկո, Լուկա-Մոդրիչ, կորոնավիրուս, Մարկո Ասենսիո, Մարսելո, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո Գոյես