Ռեալի հերոսական փրկությունը?
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մեստալիա» մարզադաշտում մրցեցին «Վալենսիան» և Մադրիդի «Ռեալը»։
Չնայած առաջին խաղակեսում «արքայական» ակումբը ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, այդպես էլ չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Երկրորդ խաղակեսը մեծ մասամբ անցաբ հավասար պայքարում՝ փոխնիփոխ գրոհների ներքո։
Արդյունքում, 78-րդ րոպեին Դանիել Վասի եզրից կատարած փոխանցումից հետո տանտերերին առաջ մղեց Կառլոս Սոլերը։ Խփած գնդակից հետո էլ «Վալենսիան» վերահսկում էր խաղի ընթացը և թվում էր՝ հանդիպումը հասցնելու են տրամբանական ավարտին։ Սակայն, մրցավարի կողմից ավելացրած 5-րդ րոպեին «Ռեալը» վաստակեց անկյունային հարվածի իրավունք, որը գնաց իրացնելու Տոնի Կրոսը։ Տուգանային հրապարակում էր նաև Տիբո Կուրտուան։ Կրոսի փոխանցումը գտավ հենց Կուրտուային, ում հարվածից հետո Խաումե Դոմենեկը հետ մղեց գնդակը, իսկ խառնաշփոթ իրավիճակից անմիջապես օգտվեց Կարիմ Բենզեման՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Այսպիսով, Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» երեքշաբթի օրը կայանալիք Էլ կլասիկոյին մոտենում են հավասար պայմաններում՝ վաստալած 35-ական միավորով։ «Վալենսիան» 27 միավորով 8-րդն է։
# Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Վալենսիա