Ռեալի ֆուտբոլիստը հետաքրքրել է Միլանին
Ինչպես տեղեկացնում է MilanNews-ը, «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը , հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում։
Բանն այն է, որ Վասկեսի ու «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից հետո, նա, ամենայն հավանականությամբ դառնալու է ազատ գործակալ։ Հենց այդ փաստն էլ նպաստել է, որ «ռոսոներիները» սկսել են մտածել խաղացողի հետ պայմանագիր կնքելու մասին։
Հատկանշական է, որ «Ռեալն» ու Վասկեսը պայմանագրի երկարաձգման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել։
Հիշեցնենք, որ Լուկաս Վասկեսը մադրիդյն ակումբի սան է, որի համակարգում հանդես է գալիս դեռևս 2007 թվականից։ Վասկեսը 2014-2015 թթ․ հանդես է եկել «Էսպանյոլի» կազմում, սակայն 1 մլն եվրոյի դիմաց «Ռեալը» հետ գնեց իր սանի տրանսֆերային իրավունքները։
Վասկեսը մինչ այս պահը «Ռեալի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 233 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Լուկաս Վասկես, Միլան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ