Ռեալի կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանում կրկին հանդես կգա Միլանի կազմում
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը հաջորդ մրցաշրջանը նույնպես վարձավճարով կանցկացնի «Միլանի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն համաձայնության են հասել։
Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագրում «ռոսոներիներն» ունենալու են 21-ամյա կիսապաշտպանին 25 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունք։
Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» 30-31 մլն եվրոյի դիմաց Դիասին հետ գնելու իրավունք է ունենալու։
Հիշեցնենք, եր Բրահիմ Դիասը 2020/21 մրցաշրջանը նույնպես վարձավճարով անցկացրել է «Միլանում», որի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 39 հանդիպում` դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրահիմ Դիաս, Միլան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ