Ռեալի խաղացողները համաձայնել են աշխատավարձի նվազմանը
«Ռեալի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը համաձայնել են աշխատավաձրի նվազմանը։ Այս ամենը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով առաջացած ճգնաժամի հետ։
Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը, աշխատավարձը կնվազի 10-20%-ով։ Աշխատավաձրի կրճատումը վերաբերում է ինչպես ֆուտբոլային, այնպես էլ բասկետբոլային ակումբին։
Նշվում է, որ կրճատման հստակ չափը կախված է 2019/20 մրցաշրջանի հետագաճակատագրից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկոն» և «Բարսելոնան» խաղացողների հետ համաձայնության են հասել աշխատավարձի 70 % կրճատման մասին։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, կորոնավիրուս, Ռեալ Մադրիդ