«Ռեալի» երկրպագուները բուռն սուլել են Վինիսիուսին ու Բելինգեմին 🎥
«Լևանտեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի խաղում (2:0) Մադրիդի «Ռեալի» երկրպագուները բուռն սուլել են ակումբի ֆուտբոլիստներ Վինիսիուսին ու Ջուդ Բելինգեմին։
«Լոս բլանկոսի» երկրպագուները դժգոհ են եղել նախորդ խաղերում ֆուտբոլիստների մոտեցումից և վերաբերմունքից։
Մադրիդյան գրանդը նախորդ երկու խաղերում պարտվել էր «Բարսելոնային» (2:3) և Սեգունդան ներկայացնող «Ալբասետեին» (2:3)` չկարողանալով նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու դուրս մնալով «Արքայական գավաթի» խաղարկությունից։
Տեսանյութը` ESPN-ի
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml