Ռեալի բրազիլացի կիսապաշտպանը դժգոհ է Բորուսիայում իր վարձակալության պայմաններից
«Ռեալի» կիսապաշտպան Ռեյները, ով վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիա Դորտմունդի» կազմում, դժգոհ է գերմանական ակումբում իր կարգավիճակից։
Marca-ի հավաստմամբ՝ բրազիլացին պատրաստվում է լքել դորտմունդյան ակումբը․ 18-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ այլ ակումբի կազմում։
Բոլոր խաղերը միասին վերցրած՝ Ռեյները «Բորուսիայի» կազմում խաղացել է ընդամենը 136 րոպե, մասնակցել է 8 հանդիպման և ոչ միանգամ ընդգրկված չի եղել ակումբի հիմնական կազմում։
Խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Վալյադոլիդը», որը դեռ ամռանն էր ցանկանում ձեռք բերել նրան։
Ի սկզբանե «Ռեալը» ցանկանում էր, որպեսզի ֆուտբոլիստն ինքը ելքեր փնտրի ստեղծված իրավիճակից, սակայն այժմ ակնհայտ է դառնում, որ «սերուցքայինները» ցանկանում են միջամտել իրենց ֆուտբոլիստի շուրջ առաջացած խնդրին։
# Բորուսիա-Դորտմունդ, Ռեալ Մադրիդ, Ռեյներ, Վալյադոլիդ, տրանսֆերներ