Ռեալը փրկվեց պարտությունից Վիլյառեալի հետ խաղում ?

Ռեալը փրկվեց պարտությունից Վիլյառեալի հետ խաղում ?

02/09/2019 - 01:23

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Վիլյառեալին». հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2:

Հանդիպման մեկնարկից 12 րոպե անց Մորենոն բացել է հաշիվը՝ առաջ մղելով «Դեղին սուզանավին»: Առաջին խաղակեսի ավելացված րոպեին Բեյլը հավասարեցրել է հաշիվը: 74-րդ րոպեին Գոմեսը դարձյալ առաջ է մղել տանտերերին: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Բեյլը դուբլ է ձևակերպել՝ փրկելով իր թիմին պարտությունից: Ավելացված ժամանակում էլ ուելսցին կոպիտ խախտման համար 2-րդ դեղին քարտն է ստացել և հեռացվել:

3 խաղից հետո «արքայական» ակումբի ակտիվում կա 5 միավոր, «Վիլյառեալը» վաստակել է 2-րդ միավորը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023