Ռեալը տրանսֆերային ռումբ է պատրաստում Մբապեին ձեռք բերելու համար

Ռեալը տրանսֆերային ռումբ է պատրաստում Մբապեին ձեռք բերելու համար

22/08/2021 - 11:38

«Ռեալ Մադրիդն» անում է ամեն ինչ, որպեսզի նախքան ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։

Ինչպես տեղեկացնում են իսպանական AS պարբերականի աղբյուրները, Մբապեն հստակ դիրքորոշում ունի և ցանկանում է «Փարիզից» հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով` չկնքելով նոր պայմանագիր ակումբի հետ։

22-ամյա հարձակվողին նաև դուր չի եկել ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆիի այն հայտարարությունը, ով ասել էր, թե Կիլիանը միանշանակ կմնա ակումբում Լեո Մեսսիի տրանսֆերից հետո։

Դրան զուգահեռ, Եվրո-2020-ի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի կազմում Մբապեն արդեն ընկերացել է Կարիմ Բենզեմայի հետ, ում կողմից նա պարբերաբար աջակցության հաղորդակցություններ և «Ռեալ» տեղափոխվելու առաջարկներ է ստանում։

«Արքայական» ակումբը, իր հերթին, Մբապեին խնդրել է հնարավոր տրանսֆերի վերաբերյալ հրապարակային որևէ հայտարարություն չանել, որպեսզի այդ ամենը չբարկացնի ՊՍԺ-ի ղեկավարությանը։

Աղբյուրը հաղորդում է, որ մադրիդյան ակումբը հուսով է Մբապեի տրանսֆերի հարցում ՊՍԺ-ի հետ բանակցություններն սկսել օգոստոսի 30-ին։ «Սերուցքայինները» ֆրանսիացի աստղի դիմաց պատրաստ են վճարել 130-170 մլն եվրո։ «Ռեալը» առաջին պաշտոնական առաջարկը կատարելու է հենց այդ օրը` տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ օր առաջ։

Նշվում է, որ այդ գումարը «արքայական» ակումբը խնայել է վերջին երկու տարիների հաջողված ֆինանսական կառավարման շնորհիվ։

Հիշեցնենք` տեղեկություններ կան, որ Nike-ը նույնիսկ արդեն պատրաստել է այն խաղակոշիկները, որոնցով Մբապեն պետք է ներկայանա իր ներկայացմանը` որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։

Կիկիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 174 հանդիպում` դառնալով 133 գոլի և 63 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023