«Ռեալը» սայթաքեց` միավորներ կորցնելով «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում
Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել «Ռայո Վալեկանոյի» դիմադրությունը. կողմերը գոլեր չխփեցին։
«Արքայական» ակումբը շոշափելի խաղային առավելություն ուներ, կատարեց 21 հարված, որից 5-ը` դիպուկ, բայց չկարողացավ հաղթանակ կորզել։
«Լոս բլանկոսը» 31 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Ռայո Վալեկանոն» 15 միավորով 12-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ