Ռեալը պատրաստ է պայմանագիր առաջարկել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով։
GFFN-ը գրում է, որ «արքայական» ակումբը մտադիր է նոր կիսապաշտպան ձեռք բերել և պատրաստ է պայմանագիր առաջարկել 29-ամյա ֆուտբոլիստին։ Ճիշտ է` Ռաբիոյի ու իսպանական գրանդի ներկայացուցիչների միջև դեռ բանակցություններ չեն սկսել, բայց «Ռեալի» սկաուտները վերջին շրջանում հետևել են նրա խաղին։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ու «Յուվենտուսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, և նա, ամենայն հավանականությամբ, դառնալու է ազատ գործակալ։ Ռաբիոն ու թուրինյան ակումբը չեն կարողանում համաձայնության հասնել աշխատավարձի չափի հարցում։
Ադրիեն Ռաբիոն թուրինյան ակումբում հանդես է գալիս 2019 թ. հունիսից և 212 խաղում դարձել է 22 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիեն Ռաբիո, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆրանսիայի հավաքական