Զիդան․ «Չեմ կարծում, որ մրցակիցները հաջորդ խաղերում առավելագույն քանակի միավորներ կհավաքեն»
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Բետիսի» դիմադրությունը․ գրանցվեց 0։0 հաշիվը։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է չեմպիոնական հետագա պայքարի մասին․
«Ֆիզիկական տեսանկյունից այս խաղում խնդիրներ չկային։ Մենք հանդիպման վերջնամասն ավելի լավ անցկացրինք, քան նախորդ խաղերում։
Չեմ կարծում, որ մրցակիցներն առաջիկա խաղերում առավելագույն քանակի միավորներ կհավաքեն։ Եթե հավաքեն, ապա մենք չեմպիոն չենք դառնա (խմբ․՝ ժպտում է)»,- նշել է ֆրանսիացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Get Spanish Football News-ը։
Հիշեցնենք, որ այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 71 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 2 միավոր։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնան» էլ ունի 68 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Բետիս, Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ