Ռեալը նոր պայմանագիր կառաջարկի Բենզեմային ․ մանրամասներ են հայտնի դարձել
«Ռեալը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Կարիմ Բենզեմային հետ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, հաջորդ շաբաթ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները ֆրանսիացի հարձակվողին մինչև 2023 թ․ հունիսի 30-ը պայմանագիր կառաջարկեն։
Աղբյուր փոխանցմամբ՝ կողմերը ոչինչ չունեն շտապելու, քանի որ նրանց միջև բավական ջերմ հարաբերություններ են ձևավորված։
Հավելենք, որ 33-ամյա հարձակվողի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ․ հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «արքայական» ակումբի գույները պաշտպանում է 2009 թվականից, որի կազմում մինչ օրս անցկացրել է 557 հանդիպում՝ դառնալով 283 գոլի և 140 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Ֆաբրիցո Ռոմանո