Ռեալը հետ է մնում Ատլետիկոյից 🎥
Ընթանում է իսպանական Լա լիգայի 16-րդ տուրը, որի շրջանակում ուժերը չափեցին «Էլչեն» ու Ռեալը։
Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեցին հյուրերը․ Մարկո Ասենսիոյի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Վրա հասած Լուկա Մոդրիչը գլխի հարվածով այն ուղարկեց մրցակցի անպաշտպան դարպասը՝ 1։0։
36-րդ րոպեին «Էլչեի» ֆուտբոլիստներից մեկը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Խորխե Ֆիգեորա Վասկեսը նշանակեց 11-մետրանոց հարված, սակայն VAR համակարգի նրա գործընկերները հուշեցին, որ ձեռքով խաղ չկա, և մրցավարը փոխեց որոշումը։
52-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց արդեն «Ռեալի» դարպասին, քանի որ Դանի Կարվախալը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում էր թույլ տվել։ Նշակետին մոտեցավ Ֆիդելը, ով էլ հաշիվը դարձրեց 1:1։
Խաղավերջում Զինեդին Զիդանը մի շարք փոփոխություններ կատարեց, որոնց շնորհիվ «Ռեալի» խաղն ակտիվացավ, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց խփել հաղթական գնդակը։
Այսպիսով, «Էլչեն» կարևոր միավորներ փախցրեց «Ռեալից»։ «Արքայական» ակումբն անցկացրած 16 խաղից հետո վաստակեց 33 միավոր, ինչը «Ատլետիկոյին» թույլ տվեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մադրիդյան մյուս ակումբն ունի 35 միավոր, բացի դրանից էլ, երկու հանդիպում պակաս է անցկացրել, իսկ «Էլչեն» 16 միավորով 15-րդն է։
# Ատլետիկո Մադրիդ, Էլչե, Լա-լիգա, Լուկա Մոդրիչ, Ռեալ Մադրիդ, Ֆիդել