Ռեալը հետաքրքրված է Չելսիի կիսապաշտպանի ծառայություններով
«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբը դեռ 2020 թվականից հետևում է գերմանացի ֆուտբոլիստի խաղը և այժմ կրկին հետաքրքրված է նրա ծառայություններով։
23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը վերջերս քննարկել են «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Աղբյուրի փոխանցմամբ` իտալացի մասնագետը հավանություն է տալիս Հավերցին գնելու տարբերակին, քանի որ նրան դուր է գալիս, որ վերջինս կարողանում է հանդես գալ տարբեր դիրքերում։
Հատկանշական է, որ «Ռեալի»` Հավերցի նկատմամբ հետաքրքրությունը հաստատում է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ով Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ վերջինս այն ֆուտբոլիստներից է, ում Կառլո Անչելոտին շատ է գնահատում։
Նշենք, որ 2020 թ. ամռանը, երբ Հավերցը դեռ հանդես էր գալիս «Բայերի» կազմում, «Ռեալը» փորձել է գնել նրան, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործարքը չկայացավ։
Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 139 խաղում դառնալով 32 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կայ Հավերց, Չելսի, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո